Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Անգլուխ ձիավորները»

«Անգլուխ ձիավորները»
26.10.2012 | 19:26

«Սերժ Սարգսյանի այն արտահայտությունից հետո, որ պետք է «գլխից բռնել», Հայաստանում նկատվում է անգլուխ չինովնիկների կտրուկ աճ: Թեև հանուն ճշմարտությանը պետք է նշել, որ մինչև այդ էլ անգլուխների պակաս չէր զգացվում: Եթե Մայն Ռիդն այսօր ապրեր Հայաստանում, ապա կգրեր նոր «Անգլուխ ձիավորները» հակակոռուպցիոն վեպը»,- գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ